Չավուշօղլու. Բաքուն ու Երեւանը պետք է պայմանավորվեն առանց «երրորդ կողմի» - Mediamax.am

1824 դիտում

Չավուշօղլու. Բաքուն ու Երեւանը պետք է պայմանավորվեն առանց «երրորդ կողմի»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի հետ կապված բանակցություններում «երրորդ կողմի կարիք չկա»։

Չավուշօղլուի այս խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«Մենք խոսում ենք խաղաղության եւ կայունության մասին։ Իմ կարծիքով, խաղաղության համաձայնագրի հետ կապված բանակցություններում երրորդ կողմի կարիք չպետք է լինի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն սեղանի շուրջ եւ բանակցություններ վարեն»,- ասել է թուրք նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին