Նոր պատերազմն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիքը - Mediamax.am

exclusive
3276 դիտում

Նոր պատերազմն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիքը


ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Միլսը
ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Նեբենզյան
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Նեբենզյան

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

ՄԱԿ-ում ՌԴ եւ Չինաստանի դեսպանները
ՄԱԿ-ում ՌԴ եւ Չինաստանի դեսպանները

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախկին ադմինիստրատոր Քեմալ Դերվիշի եւ Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Խոսե Անտոնիո Օկամպոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա բացահայտեց միջազգային կարգի բազմաթիվ թույլ կողմեր։ Պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքը հիմնական խոչընդոտն է խաղաղության ճանապարհին:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մշակված ՄԱԿ-ի կանոնադրության I գլխի 1-ին հոդվածում ասվում է, որ ՄԱԿ-ի հիմնական նպատակը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն է: Այդ նպատակով կազմակերպությունը ձգտում է կանխել խաղաղությանը սպառնացող վտանգները, կանխել ագրեսիայի գործողությունները եւ հասնել միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը։ Կանոնադրության VI եւ VII գլուխներն այս առանցքային խնդիրը դրել են Անվտանգության խորհրդի վրա:

Լուսանկարը` REUTERS

Սակայն 27-րդ հոդվածով  Խորհրդի մշտական անդամներից (P5՝ մշտական հնգյակը, որը ներառում է Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները) յուրաքանչյուրին վետոյի բացարձակ իրավունք տրամադրելն ի սկզբանե լուրջ խոչընդոտ էր մարմնի կողմից իր առաքելությունն իրականացնելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ P5-ը գրեթե միշտ բաժանվել է հակառակորդ աշխարհաքաղաքական բլոկների, որոնցից մեկի անդամը` հիմնականում Խորհրդային Միությունը (իսկ այժմ՝ նրա իրավահաջորդ Ռուսաստանը) կամ ԱՄՆ-ը կիրառում էր վետոյի իրավունքը շատ կարեւոր որոշումների հանդեպ:

 

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը Անվտանգության խորհրդի անզորության կոպիտ հիշեցում է, երբ «հնգյակի» մեկ կամ մի քանի անդամների շահերը հակասում են մյուս անդամների շահերին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լավատեսները հույս ունեին, որ անվտանգության սպառնալիքը կստիպի Անվտանգության խորհրդին ի սկզբանե համապարփակ, պարտադիր տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ ագրեսիան զսպելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը խրախուսելու:

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Նեբենզյան ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Նեբենզյան

Լուսանկարը` REUTERS

Սակայն ներկայիս ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի վետոն Անվտանգության խորհրդում նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կարող են պատժամիջոցներ կիրառել միայն «համաձայնություն տվածների կոալիցիայի» միջոցով: Իսկապես, երկրների մեծ մասը եւ դոլարի վրա հիմնված վճարային համակարգի արտատարածքային ընդգրկումը հսկայական ազդեցություն են հաղորդում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Միեւնույն ժամանակ, այս, ինչպես եւ մյուս դեպքերում, Անվտանգության խորհրդի կողմից կիրառվող գլոբալ պատժամիջոցների համակարգն էլ ավելի քայքայիչ կդառնա պատժամիջոցների տակ գտնվող տնտեսության համար։

 

Ավելին, թվային փողի աճող դերը եւ այն փոփոխությունները, որոնք այն կարող է առաջացնել միջազգային արժութային համակարգում, կարող են շուտով նվազեցնել դոլարի դերը եւ կրճատել ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիայի պոտենցիալ հնարավորությունները: Իսկ այլ դեպքերում, ինչպիսին է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 2018 թվականի Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, դոլարի արտատարածքային ազդեցությունը լուրջ դժգոհություն է առաջացրել նույնիսկ ԱՄՆ դաշնակիցների շրջանում։

Լուսանկարը` REUTERS

Այն պայմաններում, երբ այսօր աշխարհի մեծ մասը համախմբվում է ԱՄՆ-ի գլխավորած դեմոկրատական կոալիցիայի շուրջ՝ Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի դեմ, մենք, ցավոք, չենք կարող բացառել, որ ապագա Թրամփը կամ նմանատիպ վարչակազմը ԱՄՆ-ում չի անի այնպիսի մի բան, որը հավանականորեն կարող է Անվտանգության խորհրդի վետոն խնդիր դարձնել դեմոկրատական աշխարհի մեծ մասի համար:

 

Այն փաստը, որ այսօրվա բազմակողմ համակարգի հիմքում ավելի ու ավելի ոչ լեգիտիմ եւ անարդյունավետ Անվտանգության խորհուրդն է, առավել ցավալի է, հաշվի առնելով խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների աճող դիապազոնը: Դրանք ներառում են ոչ միայն սովորական ագրեսիայի ակտերը, որոնց աշխարհն ականատես է Ուկրաինայում եւ որոնք դեռ կարող են վերածվել փոխանակման միջուկային հարվածներով, այլեւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվող անվտանգության այլ սպառնալիքներ:

 

Օրինակ, պետական կամ ոչ պետական սուբյեկտները կարող են քաոս առաջացնել կիբեռհարձակումների կամ արհեստական բանականության չարաշահման միջոցով: Սինթետիկ վիրուսները, նույնիսկ ավելի մահացու, քան կորոնավիրուսը, կարող են անասելի վնաս պատճառել։ Իսկ կլիմայի փոփոխությունը սպառնալիք է ողջ մարդկության համար եւ պետք է գտնվի բարեփոխված Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում: Այս բոլոր ոլորտներում խիստ անհրաժեշտ են կոշտ եւ բոլորի համար պարտադիր կանոններ։

 

Մենք հանդես ենք գալիս Անվտանգության խորհրդի աշխատանքի մեթոդների արմատական փոփոխության օգտին՝ մշտական անդամների վետոյի վերացման ճանապարհով։ Դա կարելի է անել՝ 27-րդ հոդվածում դրույթ ավելացնելով, որը թույլ կտա ճնշող կրկնակի մեծամասնությանը, որը ներկայացնում է, օրինակ, անդամ երկրների առնվազն երկու երրորդը եւ աշխարհի բնակչության երկու երրորդը, չեղյալ համարել վետոյի իրավունքը:

ՄԱԿ-ում ՌԴ եւ Չինաստանի դեսպանները ՄԱԿ-ում ՌԴ եւ Չինաստանի դեսպանները

Լուսանկարը` REUTERS

Այսօր մեր առաջարկը կմերժվեր Ռուսաստանի եւ, հնարավոր է, Չինաստանի, ինչպես նաեւ P5-ի ժողովրդավարություններից երեքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Սակայն երկրների ճնշող մեծամասնությունը, հավանաբար, կաջակցեր դրան: Իրականում, հիմա կատարյալ ժամանակ է աշխարհի ժողովրդավարական երկրների համար, ներառյալ ԱՄՆ-ի, նման առաջարկով հանդես գալու համար: Աջակցելով դրան՝ Ջո Բայդենի վարչակազմը կարող է օգտագործել պահը եւ ցույց տալ իր վճռականությունը՝ կառուցելու ավելի արդար եւ ներառական բազմակողմ համակարգ։

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին