Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը - Mediamax.am

2804 դիտում

Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Նախարարների հանդիպումը կայացել է մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

 

Արարատ Միրզոյանը կարեւորել է լարվածության թուլացման եւ միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյանը եւ Լավրովը քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նրանք մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման եւ արդյունավետության բարձրացման շուրջ:  

 

«Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին