Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի Խորհրդից - Mediamax.am

1831 դիտում

Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի Խորհրդից


Լուսանկարը` https://balkaninsight.com/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի Խորհրդին, քանի որ Ռուսաստանին ոչ բարեկամական ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են կազմակերպության եւ Եվրոպայում ընդհանուր հումանիտար եւ իրավական տարածքի ոչնչացման գիծը»։

«Ռուսաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի եւ հնազանդորեն վերջինիս հետեւող ԵՄ-ի կողմից եվրոպական ամենահին կազմակերպության վերածմանը հերթական հարթակի արեւմտյան գերազանցության մասին հմայախոսքերի համար: Թող վայելեն միմյանց հետ շփվելը՝ առանց Ռուսաստանի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրադարձությունների ընթացքը «անշրջելի է դառնում»։

 

«Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արեւմուտքի կողմից իրականացվող քայքայիչ գործողությունների հետ՝ «կանոնների վրա հիմնված կարգի» պարտադրմամբ, որը պետք է փոխարինի ԱՄՆ-ի եւ նրա սատելիտների կողմից  ոտնահարվող միջազգային իրավունքը»,- ասվում է փաստաթղթում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին