Անթալիայում կկայանա Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը - Mediamax.am

2318 դիտում

Անթալիայում կկայանա Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը


Լուսանկարը` https://antalyadf.org/


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 10-ին Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, այդ մասին այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

 

Նա պարզաբանել է, որ հանդիպումը կանցկացվի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան մասնակցելու համաձայնություն են տվել։

 

«Լավրովն ու Կուլեբան կժամանեն Անթալիա։ Հանդիպումը տեղի կունենա իմ մասնակցությամբ։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել այն կազմակերպելու համար»,- ասել է թուրք նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին