Զելենսկին մեղադրանքներ է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին - Mediamax.am

1926 դիտում

Զելենսկին մեղադրանքներ է հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է մարտի 5-ին կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ նիստը։

«Այսօր կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Թույլ, շփոթված գագաթնաժողով էր: Գագաթնաժողով, որը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են ամենակարևոր նպատակ համարում Եվրոպայի ազատության համար մղվող պայքարը», - ասել է Զելենսկին՝ մարտի 5-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում:

 

Ուկրաինայի նախագահը քննադատել է դաշինքի երկրների այն պնդումները, որ «Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհրահրի ռուսական ուղիղ ագրեսիա ՆԱՏՕ-ի դեմ»։

 

«Սա նրանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեեւ կարող են մեզանից մի քանի անգամ ավելի հզոր զենք կիրառել։ Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Իսկ ինչի՞ մասին էիք մտածում այդ հանդիպման ժամանակ», - ասել է Զելենսկին:

 

Նա կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել նույնիսկ իր անդամ-պետություններին։

 

«Ես չգիտեմ, թե ում կարող եք դուք պաշտպանել եւ ի վիճակի՞ եք պաշտպանել դաշինքի երկրներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին