Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի քվեարկությանը - Mediamax.am

2185 դիտում

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի քվեարկությանը


Լուսանկարը` tass


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 2-ին արտահերթ նիստում ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը դատապարտող բանաձեւ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ բանաձեւին կողմ են քվեարկել 141 երկրի ներկայացուցիչներ, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։

 

Դեմ են քվեարկել Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Ռուսաստանը եւ Սիրիան։

 

Հայաստանը ձեռնպահ մնացողների թվում էր այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը։

 

Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել։

 

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բանաձեւին կողմ են քվեարկել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան։

 

Բանաձեւը դատապարտում է Ռուսաստանի գործողությունը Ուկրաինայում, զսպման ուժերի պատրաստվածության բարձրացման որոշումը, ինչպես նաեւ    Մոսկվայից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը պարտադիր ուժ չունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին