Հայաստանի դեպքում «Մոսկվան բախվում էր մի շարք սահմանափակիչների» - Mediamax.am

3327 դիտում

Հայաստանի դեպքում «Մոսկվան բախվում էր մի շարք սահմանափակիչների»



Երեւան: Մեդիամաքս: «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ զինված հակամարտությունների դեպքում «ռուսաստանյան քաղաքականությունը բախվում էր մի շարք սահմանափակիչների»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի» ողջ ընթացքում Հայաստանի տարբեր մակարդակների ներկայացուցիչները բարձրացնում էին ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի կողմից պարտավորությունների գործոնի առկայության կամ բացակայության հարցը։ Սակայն Մոսկվան բազմիցս ընդգծել էր, որ

Ռուսաստանի Դաշնության կողմից երաշխիքները վերաբերում են Հայաստանի ինքնիշխան տարածքին եւ նրա վրա երրորդ պետության հարձակման հավանականությանը։

 

«Ռուսաստանի հարեւանները չպետք է պատրանքներ ունենան»

Այսպիսով, Ռուսաստանի դիրքորոշումն ավելի բարդ էր, քան Բելառուսի դեպքում, որտեղ հակամարտության արտաքին կողմը ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էին»,- գրում է քաղաքագետը «Ռուսաստանը եւ դաշնակցային հարաբերությունների խնդիրը միջազգային քաղաքականություն» հոդվածում», որը հրապարակվել է «Ռազմական միտք» ամսագրում։

 

«Ռուսաստանի այս քաղաքականությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ պետությունները, որոնք ռազմական հնարավորությունները բազմապատիկ գերազանցում են միջազգային հանրության մյուս անդամների ներուժը, պետք է հատկապես հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն երրորդ երկրների միջեւ ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխության հարցերին, որոնք ուղղակիորեն չեն ազդում նրանց անվտանգության վրա:

 

Ռուսաստանն այս առումով ոչնչով չի տարբերվում ԱՄՆ-ից կամ Չինաստանից, հետեւաբար, նրա համար առաջին պլան է մղվում բարոյական գործոնը դաշնակցային պարտավորություններում։ Մոսկվայի տեսանկյունից, հակամարտության արդյունքում հետխորհրդային տարածքում այս կամ այն երկրի հզորացումը կամ թուլացումը պետք է հաշվի առնվի ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ իր հարաբերությունների աշխարհաքաղաքական համատեքստում, սակայն չի կարող կրիտիկական լինել ուժերի գլոբալ հավասարակշռությունը պահպանելու համար։

 

Այս մոտեցումն առավել արդիական է նրանով, որ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային ուժերի հավասարակշռության մասնակից են դառնում որոշ երրորդ պետություններ, մասնավորապես, Թուրքիան, Աֆղանստանը կամ Իրանը։ Ռուսաստանի դաշնակիցների կամ հարեւանների գործերին նրանց ակտիվ ներգրավվածության շնորհիվ այդ տերությունները աստիճանաբար ներքաշվում են հարաբերությունների համակարգ, որտեղ Մոսկվան, իր ճնշող ռազմական հնարավորությունների շնորհիվ, ամեն դեպքում գերիշխող դիրք է զբաղեցնում։ Նրանց փոխգործակցությունը Ռուսաստանի դաշնակիցների հետ չի կարող վտանգ ներկայացնել հիմնական ռուսական շահերին, թեեւ պայմաններ է ստեղծում, որոնց դեպքում Մոսկվան պետք է արձագանքի իր դաշնակցային պարտավորությունների կամ աշխարհաքաղաքական հաշվարկների հիման վրա»,- գրում է Բորդաչեւը։

 

«Դրա հետ մեկտեղ, միջին չափի երրորդ պետությունների (Թուրքիա, Իրան) կարեւորությունը Ռուսաստանի անվտանգության ապահովման առումով չի կարելի առանձնացնել այն փաստից, որ նրանց ռազմական հնարավորությունները չեն կարող համեմատվել Ռուսաստանի հետ։ Այսպիսով, 2020 թվականի աշնանը Հայաստանի ռազմական պարտության արդյունքում Թուրքիայի հզորացումը, մեր կարծիքով, պետք է գնահատել առաջին հերթին ՆԱՏՕ-ին այդ երկրի շարունակվող անդամակցության համատեքստում եւ միայն դրանից հետո՝ ելնելով նրա սեփական ռազմական հնարավորություններից եւ քաղաքական հավակնություններից»,- նկատում է ռուսաստանցի քաղաքագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին