«Պուտինի կարծիքը չի վերաբերում նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններին» - Mediamax.am

2848 դիտում

«Պուտինի կարծիքը չի վերաբերում նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններին»


Լուսանկարը` spbdnevnik.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ կազմում, չի վերաբերում նախկին խորհրդային մյուս հանրապետություններին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե ՌԴ նախագահի համար ինչ տարբերություն կա, թե ինչպես են որոշվել Ուկրաինայի եւ, օրինակ, Ղազախստանի սահմանները։

 

«Մենք հիմա չենք կարող ձեզ հետ պատմական քննարկման հարթակ ստեղծել։ Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք լրացուցիչ հարցերն ուղղել մամուլի հետ նախագահի հաջորդ շփումների ընթացքում»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին