Կոսովոյի վարչապետը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցություն է հայցել - Mediamax.am

1378 դիտում

Կոսովոյի վարչապետը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցություն է հայցել


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցություն է հայցել:

«Մենք ցանկանում ենք միանալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Եթե մեզ ընդունեն, դա ավելի լավ կլինի ինչպես Կոսովոյի ժողովրդի, հանրապետության, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- Կուրտիի խոսքերը մեջբերում է Kosovo Online-ը։

 

ՏԱՍՍ-ը նշում է, որ ավելի վաղ Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհայը պահանջել էր արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Կոսովոյում մշտական ամերիկյան բազա հիմնել։

 

Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կոսովոյի փորձերը կապակայունացնեն Բալկանյան տարածաշրջանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին