30 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ - Mediamax.am

1504 դիտում

30 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ


Լուսանկարը` ՄԱԿ-ի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: 30 տարի առաջ, 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ:

Նույն օրը ՄԱԿ-ի անդամներ դարձան նաեւ Սան Մարինոն եւ հետսովետական մի քանի երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:

 

Իր հուշերում Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

 

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց ՀԱՅԵՐԵՆ: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն` առաջինը, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ և երկրորդը` թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության ներսում հնչեց հայերենը»:

 

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու մասին Վարդան Օսկանյանի հուշերն ամբողջությամբ կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/column/12234/

 

2013 թվականից մարտի 2-ին Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին