«Թուրքիան պարտավոր չէ ընդունել որեւէ մեկի կողմը», - ասել է Չավուշօղլուն - Mediamax.am

1393 դիտում

«Թուրքիան պարտավոր չէ ընդունել որեւէ մեկի կողմը», - ասել է Չավուշօղլուն


Լուսանկարը` wp.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ հակամարտությունում որեւէ մեկի կողմը չի ընդունում։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ «հակամարտության առաջին օրվանից Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը կրակը դադարեցնելու համար, մենք փորձում ենք հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը գոնե 24 ժամով՝ մարդասիրական նպատակներով»:

 

«Մենք շարունակում ենք մեր ջանքերը ինչպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում, այնպես էլ այն երկրների հետ, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում»,- նշել է նա։

 

«Մենք այն հազվագյուտ երկրներից ենք, որոնք հավասար հարաբերություններ ունեն հակամարտության մեջ ներգրավված երկու երկրների հետ։ Մենք փորձում ենք օգտագործել այս առավելությունը, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Թուրքիան ձեռնպահ մնաց Եվրախորհրդում Ռուսաստանի դեմ քվեարկելուց՝ այդ շփումները չխզելու նպատակով»,- պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին