Եվրոպան պետք է հրաժարվի ռուսական նավթից եւ գազից, ասել է Ջոնսոնը - Mediamax.am

1252 դիտում

Եվրոպան պետք է հրաժարվի ռուսական նավթից եւ գազից, ասել է Ջոնսոնը


Լուսանկարը` newyorker.com


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Եվրոպան պետք է հրաժարվի ռուսական նավթից եւ գազից, թեեւ նման որոշումները ցավոտ կլինեն։

Այսօր Վարշավայում հանդես գալով մամուլի ասուլիսում նա ասել է.

 

«Մենք պետք է գիտակցենք, որ այս ճգնաժամը գին կունենա մեզ եւ մեր ընտրազանգվածի համար: Պատժամիջոցները ազդեցություն ունեն եւ՛ մեզ, եւ՛ Ռուսաստանի վրա, եւ ոչ մի քայլ զերծ չէ ռիսկերից: Դժվարություններն առջեւում են, եւ դրանք կարող են նշանակալից լինել: Սակայն եկել է ժամանակը, որ Եվրոպան անի այն, ինչը վաղուց էր պետք անել՝ ազատվել կախվածությունից ռուսական նավթից եւ գազից, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանրապես հանածո վառելիքից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին