Հետ է կանչվել Վրաստանում Ուկրաինայի դեսպանը - Mediamax.am

1464 դիտում

Հետ է կանչվել Վրաստանում Ուկրաինայի դեսպանը


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը հետ է կանչվել Կիև՝ խորհրդակցությունների համար։

Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

«Անմիջապես հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում բարոյական դիրքորոշում չունենալու համար», - ասել է Զելենսկին։

 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին