Բլինքենը շնորհակալ է Թուրքիային Ուկրաինային աջակցելու համար - Mediamax.am

2105 դիտում

Բլինքենը շնորհակալ է Թուրքիային Ուկրաինային աջակցելու համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության «վճռական աջակցության» համար։

Այս մասին Բլինքենը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում։

 

ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել գործընկերներին եւ դաշնակիցներին համերաշխության համար՝ ուկրաինական ճգնաժամին դիմակայելու հարցում։

 

Էնթոնի Բլինքենը նաեւ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրյոյի կոնվենցիան իրագործելու, ինչպես նաեւ այդ թեմայի վերաբերյալ Չավուշօղլուի վերջին մեկնաբանությունների համար, ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին