Էրդողան. ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում - Mediamax.am

1945 դիտում

Էրդողան. ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում


Լուսանկարը` inosmi.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ չսահմանափակվի Ուկրաինայի թեմայով հայտարարություններով»։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը՝ Էրդողանն այսօր ասել է, որ «ցավոք, Եվրամիությունը եւ բոլոր նրանք, ովքեր արեւմտամետ հայացքներ ունեն, դեռեւս լուրջ եւ վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում»։

 

«Նրանք ոչինչ չեն անում, բացի խորհուրդներ տալուց։ Կոնկրետ քայլեր չկան։ Այս հարցի վերաբերյալ քայլերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի այսօրվա գագաթնաժողովում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին