Փաշինյան. «Պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան» - Mediamax.am

2083 դիտում

Փաշինյան. «Պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա»:

Կառավարության հաղորդագրության համաձայն, Նուր-Սուլթանում գտնվող Փաշինյանն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

 

«Մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում: Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, եւ մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն եւ եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյան նաեւ ասել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ:  

 

«Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաեւ որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին