Վիեաննայում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները - Mediamax.am

1183 դիտում

Վիեաննայում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները


Լուսանկարը` ihg.com


Երեւան: Մեդիամաքս: Վիեննայում այսօր կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

«Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ եւ վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների», - հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին