Ալիեւն ասել է, որ «առանց Ռուսաստանի ՀԱՊԿ-ի մասին ոչ ոք չի հիշի» - Mediamax.am

2247 դիտում

Ալիեւն ասել է, որ «առանց Ռուսաստանի ՀԱՊԿ-ի մասին ոչ ոք չի հիշի»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը ՀԱՊԿ-ում չլինի, ոչ ոք ՀԱՊԿ-ի մասին չի հիշի»։

Այդ մասին Ալիեւը հայտարարել է ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում առաջատար դերը պատկանում է Ռուսաստանին։ Դա ցուցադրվել էր ոչ վաղ անցյալում ԱՊՀ տարածքում։ Նույնիսկ Ղազախստանի դեպքերից առաջ էլ դա բոլորի համար պարզ էր։

 

ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ է, քանի դեռ կա Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանը ՀԱՊԿ-ում չլինի, ոչ ոք չի հիշի ՀԱՊԿ-ի մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին