Փետրվարի 24-ը «Եվրոպայի ամենասեւ օրն է երկրորդ աշխարհամարտից հետո» - Mediamax.am

1030 դիտում

Փետրվարի 24-ը «Եվրոպայի ամենասեւ օրն է երկրորդ աշխարհամարտից հետո»


Լուսանկարը` AP


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի վրա հարձակմամբ Ռուսաստանը խախտել է միջազգային տարրական կանոնները:

«Համաշխարհային հանրությունը չի մոռանա այս ամոթալի օրը: Մենք մեր գործընկերների հետ համատեղ կարձագանքենք դրան: Մեր ամբողջ համերաշխությունը ուղղված է Ուկրաինային», - ասել է նախարարը:

 

Բերբոկը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ զանգվածային եւ ամենաազդեցիկ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կգործադրվի:

 

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ծանուցել է, որ այսօր երեկոյան կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ ճգնաժամային հանդիպմանը ծանրակշիռ, ռազմավարական նշանակության ոլորտների թիրախային պատժամիջոցների շուրջ համաձայնության հարցը կքննարկվի:

 

«Պուտինը պատերազմը վերադարձնում է Եվրոպա: ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է Ուկրաինայի վրա բարբարոսական հարձակումը: Մենք թույլ չենք տա, որ Պուտինը Եվրոպային խաղաղություն ու կայունություն ապահոված անվտանգության համակարգը փլուզի», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

 

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելն էլ ազդարարել է Ռուսաստանին աննախադեպ ծավալի մեկուսացման որոշման մասին: Նրա խոսքով՝ փետրվարի 24-ը «Եվրոպայի համար ամենասեւ օրն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին