Մարինա Կալյուրանդն ասել է, որ կբարձրաձայնի հայ գերիների խնդրի մասին - Mediamax.am

566 դիտում

Մարինա Կալյուրանդն ասել է, որ կբարձրաձայնի հայ գերիների խնդրի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ տարբեր ձեւաչափերով գործընկերության սերտացումը, եւ միջխորհրդարանական համագործակցությունը եւս կարեւոր ձեւաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար:

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի եւ կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովայի հետ հանդիպմանը նա ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մարինա Կալյուրանդը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, եւ ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։

 

Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին