Թուրքիան «հավելյալ նախազգուշական միջոցներ» կձեռնարկի - Mediamax.am

1685 դիտում

Թուրքիան «հավելյալ նախազգուշական միջոցներ» կձեռնարկի


Լուսանկարը` read.ft.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան անհրաժեշտ է համարում «հավելյալ նախազգուշական միջոցներ» ձեռնարկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումից հետո։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է.

 

«Մենք սեւծովյան երկիր ենք, այս առումով պետք է նախազգուշական շատ միջոցներ ձեռնարկենք։ Մենք արդեն ձեռնարկում ենք այդ միջոցառումները, բայց եւ կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք չենք կարող անտեսել սեւծովյան երկրի պարտավորությունները, այս ըմբռնմամբ կշարունակենք մեր ճանապարհը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին