Պուտինն ու Ալիեւը «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր կստորագրեն - Mediamax.am

3345 դիտում

Պուտինն ու Ալիեւը «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր կստորագրեն


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որոնց արդյունքում կստորագրվի հռչակագիր դաշնակցային փոխգործակցության մասին։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «հռչակագիրը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դուրս կբերի դաշնակցային մակարդակի»։

 

Նշվում է, որ Պուտինն ու Ալիեւը կքննարկեն նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին