Բելառուսի ԱԳՆ ղեկավար. Լուկաշենկոյի խոսքերը «չափից շատ զգայուն» են ընկալվել - Mediamax.am

2778 դիտում

Բելառուսի ԱԳՆ ղեկավար. Լուկաշենկոյի խոսքերը «չափից շատ զգայուն» են ընկալվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Հայաստանում «չափից շատ զգայուն ուշադրություն է դարձվել» Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հարցազրույցին, որում նա, մասնավորապես, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Մակեյն ասել է.

 

«Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից չափից շատ զգայուն ուշադրություն է դարձվել այս հարցին։ Նախագահի հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել՝ դրանում ոչ մի խոսք չի եղել այն մասին, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման»։

 

Մակեյի խոսքով՝ Ռուսաստանի հետ դաշնակցային ծրագրերի իրականացումը կօգնի մյուս պետություններին տեսնել ինտեգրման առավելությունները։

 

«Խնդիրն այն է, որ մենք հասնենք Միութենական պետության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության այնպիսի մակարդակի, որը գրավիչ կլինի այս պետությունների համար։ Ամեն ինչ գնում է դեպի դա, եւ այն որոշումները, որոնք անցած տարի ընդունվեցին Միութենական պետության ծրագրերի իրականացման վերաբերյալ, շատ լուրջ նոր խթան կհաղորդեն ինտեգրման խորացմանը»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին