Միրզոյանը մեկնաբանել է Լուկաշենկոյի «ինքնատիպ վերլուծությունը» - Mediamax.am

1506 դիտում

Միրզոյանը մեկնաբանել է Լուկաշենկոյի «ինքնատիպ վերլուծությունը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր վստահեցրել է, որ Բելառուսի նախագահի ձեւակերպումները «ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որեւէ առնչություն չունեն»:

Այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի խնդրանքով նա անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի, ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։

 

«Ալեքսանդր Գրիգորեւիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»,- ասել է նախարարը:

 

Արարատ Միրզոյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախօրեին ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել հայկական կողմի համոզմունքները, որ երկու երկրների հայտարարությունները միմյանց մասին «պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը»:

 

«Այնուամենայնիվ, համապատասխան պաշտոնական հայտագրերի դեպքում մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,- նշել է ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին