ԱՄՆ-ն ցանկանում է «լրացուցիչ քայլերով» աջակցել հայ-թուրքական գործընթացին - Mediamax.am

1637 դիտում

ԱՄՆ-ն ցանկանում է «լրացուցիչ քայլերով» աջակցել հայ-թուրքական գործընթացին


Լուսանկարը` REUTERS


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեման։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ հեռախոսազրույցում նրանք «քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այն լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին»։

 

Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, ըստ Փրայսի, «պետքարտուղարն ընդգծել է մեր միասնական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նշել է նախագահ Էրդողանի ներգրավվածությունը դիվանագիտական հանգուցալուծման օգտին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին