Պուտինն աջակցության խոսքեր է հղել Էրդողանին - Mediamax.am

1422 դիտում

Պուտինն աջակցության խոսքեր է հղել Էրդողանին


Լուսանկարը` theamericanconservative.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապաքինում է մաղթել կորոնավիրուսով վարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա տիկնոջը։

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամ, ցանկանում եմ անկեղծորեն աջակցել ձեզ եւ ձեր կողակցին: Համոզված եմ, որ ձեր կենսական էներգիան եւ առույգ ոգին կօգնեն հնարավորինս կարճ ժամանակում հաղթահարել վիրուսը։ Սրտանց մաղթում եմ ձեզ լիարժեք ապաքինում եւ երկար տարիների քաջառողջություն»,- ասված է Պուտինի հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

 

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին։

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին, իմ ընկեր Վլադիմիր Պուտինին բարի ուղերձի եւ բարեմաղթանքների համար»,- գրել է Թուրքիայի նախագահը Twitter-ի իր էջում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին