Ըստ Էրդողանի, Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում - Mediamax.am

1400 դիտում

Ըստ Էրդողանի, Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում։

«Մենք ցանկանում ենք կազմակերպել այս հանդիպումը։ Մեր պայմանավորվածությունը պարոն Զելենսկու հետ հենց այս ուղղությամբ էր»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է CNN Turk-ը։

 

Թուրքիայի նախագահն ասել է, որ «եթե մեզ հաջողվի հասնել բարձր մակարդակով հանդիպման, ապա լավ արդյունք կստանանք»։

 

«Նման հույս առաջացավ Վլադիմիր Զելենսկու հետ իմ հանդիպման ժամանակ»,- հավելել է Էրդողանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին