Օվերչուկն ու Գրիգորյանը քննարկել են եռակողմ խմբի աշխատանքը - Mediamax.am

1228 դիտում

Օվերչուկն ու Գրիգորյանը քննարկել են եռակողմ խմբի աշխատանքը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Երեւան են ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:

Կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ նրանք քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր։

 

«Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարեւոր դերը Հայաստանի տնտեսության համար եւ քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին