Հայաստանը Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի - Mediamax.am

1654 դիտում

Հայաստանը Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հայկական կողմն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հետ կապված դեռ հստակ որոշում չունի:

Նրա խոսքով՝ հարցը դեռ քննարկվում է:

 

«Կարեւոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ, այդ համատեքստում պետք չէ դիտարկել։ Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ եթե շաղկապենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ասել է Արարատ Միրզոյանը:

 

Անթալիայում դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-ից 13-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին