Լավրովը հայտարարել է «ՀԱՊԿ-ի բարձր հուսալիության մասին» - Mediamax.am

2972 դիտում

Լավրովը հայտարարել է «ՀԱՊԿ-ի բարձր հուսալիության մասին»


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «ՀԱՊԿ-ի հասունության եւ բարձր հուսալիության մասին»:

«Ամրապնդում ենք փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ՝ ընդհանուր սպառնալիքներին եւ մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար, այդ թվում՝ Աֆղանստանում իրավիճակի զարգացման շատ անորոշ հեռանկարների ֆոնին։

 

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները՝ Ղազախստանի պետության դեմ իրականացված եւ դրսից աջակցություն ստացած զանգվածային հարձակումներից հետո ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում այս կազմակերպության հասունության եւ բարձր հուսալիության վառ ապացույցը դարձան»,- ասել է ռուսաստանցի նախարարը, հունվարի 26-ին ելույթ ունենալով  Պետդումայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին