ԵԽ հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի ԶԼՄ-ների մասին օրենքը - Mediamax.am

3349 դիտում

ԵԽ հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի ԶԼՄ-ների մասին օրենքը


Լուսանկարը` ecpmf.eu


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է օգտագործել իր լիազորությունները՝ ԶԼՄ-ների մասին վերջերս ընդունված օրենքը խորհրդարան վերադարձնելու եւ վերանայելու համար։

Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին «առանց լայն եւ բովանդակալից խորհրդակցությունների» ընդունված ԶԼՄ-ների մասին նոր օրենքի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

 

«Օրենքն ավելի է վատացնում Ադրբեջանում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը եւ չափից դուրս սահմանափակում լրագրողների աշխատանքը»,- ասել է Միյատովիչը՝ մատնանշելով օրենսդրությունը խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների ազատության միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին