Զախարովա. Տարօրինակ կլիներ մեկնաբանել Էրդողանի խոսքերը մեր ծրագրերի մասին - Mediamax.am

3753 դիտում

Զախարովա. Տարօրինակ կլիներ մեկնաբանել Էրդողանի խոսքերը մեր ծրագրերի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունները, որոնցում նա «անիրատեսական էր» համարել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հեռանկարը։

Էրդողանը նաեւ ասել էր, որ «Ուկրաինան ուժեղ պետություն է, եվ որպեսզի Ռուսաստանը գնա այս քայլին, նա պետք է վերլուծի իրադրությունն ամբողջ աշխարհում եւ իր սեփական իրավիճակը»։

 

Մեկնաբանելով այս հայտարարությունները ճեպազրույցում՝ Մարիա Զախարովան ասել է.

 

«Ինչ-որ տեղ տարօրինակ է մեկնաբանել մեկ այլ պետության ներկայացուցչի հայտարարությունները, ով խոսում է մեր ծրագրերի մասին։ Անընդհատ տարբեր կողմերից լսում ենք, թե ինչպես են այլ երկրի ներկայացուցիչները խոսում այն մասին, թե ինչ է նախատեսում անել մեր երկիրը: Կարծում եմ, պետք է լսել, թե ինչ է ասում հենց Ռուսաստանը։ Մենք այս հարցի վերաբերյալ խոսել ենք միանշանակ եւ հստակ։ Ուստի ավելի լավ է ծրագրերի մասին հարցը տալ ռուսական կողմին։ Ինչո՞ւ մենք պետք է մեկնաբանենք ռուսաստանյան քաղաքականությունը չիրացնող եւ մեր հանրային ծառայությանը չպատկանող մարդկանց տարբեր հայտարարությունները։

 

Մենք շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան եւ Ուկրաինան երկկողմ հարաբերություններ ունեն եւ զարգացնում են դրանք։ Իմ կարծիքով, ավելի կարեւոր է խոսել այն մասին, թե ինչ է արվել այս համատեքստում։ Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել Ուկրաինայի՝ որպես պետության զարգացմանը, նրանց քաղաքական ինստիտուտներին, հակամարտությունների կարգավորմանը, ապա ավելի լավ է օգտագործել իր բարեկամական կապերը այդ երկրի հետ՝ խրախուսելու կատարել իր միջազգային պարտավորությունները՝ ի դեմս Մինսկի «Միջոցառումների համալիրի», որն ակնհայտորեն ուղղված է Ուկրաինայում իրավիճակի բարելավմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին