Նախարարը պատմել է Ռուսաստանին եւ Ադրբեջանին փոխանցված փաթեթի մասին - Mediamax.am

1713 դիտում

Նախարարը պատմել է Ռուսաստանին եւ Ադրբեջանին փոխանցված փաթեթի մասին


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ հայկական կողմը միջոցառումների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին եւ Ադրբեջանին սպասում է արձագանքին։

«Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջացառումների փաթեթ է ներկայացվել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին», -  Ազգային Ժողովում ասել է նախարարը:

«Փաթեթի մանրամասները չեմ կարող հրապարակել, միայն կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության եւ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման եւ հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակած հայեցակարգից», - ավելացրել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին