Էրդողանի օգնականն ասել է, որ իրեն «սխալ են հասկացել» - Mediamax.am

2033 դիտում

Էրդողանի օգնականն ասել է, որ իրեն «սխալ են հասկացել»


Լուսանկարը` http://www.gazeteekonomi.com/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, ով դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն «սխալ են հասկացել»։

Ինչպես հայտնել են ՏԱՍՍ-ին Անկարայում ՌԴ դեսպանատնից՝ համապատասխան հայտարարություն նա արել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը։

 

«Մանրամասն, բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր է գնահատվել ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված երկու երկրների ղեկավարության ջանքերը։ Իհսան Շեները նշել է, որ

«Մենք չենք մոռացել եւ թույլ չենք տա, որ մոռացության մատնվի հուլիսի 15-ը» համաժողովի իր ելույթի մեկ նախադասություն սխալ է ընկալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ Շեներն հայտարարել էր Ռուսաստանի կողմից «Ղազախստանի օկուպացիայի» մասին։

 

Հունվարի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.

 

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն էր արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ի հրավերի հետ կապված Ղազախստանի գործողությունները։ Մեր թուրք գործընկերներից հայցել ենք բացատրել, թե դա ինչ է նշանակում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին