Էրդողանն «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա - Mediamax.am

1913 դիտում

Էրդողանն «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

«Ես իրատեսական չեմ համարում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սցենարը։ Ուկրաինան սովորական երկիր չէ, Ուկրաինան ուժեղ պետություն է. Բացի այդ, որպեսզի Ռուսաստանը գնա այս քայլին, նա պետք է վերլուծի իրադրությունն ամբողջ աշխարհում եւ իր սեփական իրավիճակը»,- ասել է Էրդողանը` ինքնաթիռում զրուցելով լրագրողների հետ Ալբանիայից Թուրքիա վերադառնալիս։

 

Էրդողանը նաեւ հավելել է, որ կցանկանար «այդ հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին