Ալիեւ. «Միացյալ Նահանգները միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել» - Mediamax.am

2474 դիտում

Ալիեւ. «Միացյալ Նահանգները միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել»:

Ինտերֆաքս-Ադրբեջանի փոխանցմամբ՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, որը, միջնորդ հանդիսանալով, պետք է չեզոք լիներ, միանշանակ հայամետ դիրք գրավեց։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը, չնայած իր միջնորդ լինելուն, բացահայտ հայամետ դիրք է որդեգրել»։

 

Ալիեւի խոսքով, նման եզրահանգման համար հիմք կարող է ծառայել երկու դրվագ՝ Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին եւ Ադրբեջանին այս հանդիպմանը չհրավիրելը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Վաշինգտոնը եւ նման այցի բացակայությունը Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի համար:

 

«Հայաստանում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, ձերբակալվում են քաղաքական ընդդիմախոսները, հետապնդվում են քաղաքական հակառակորդները։ Ի՞նչ արժանիքների համար էր հրավիրվել Հայաստանը»,- ասել է Ալիեւը։

 

Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը «ոչինչ չի կորցրել այսպես կոչված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին չհրավիրվելուց. «չարժեր մեր ծանր տեղը թեթեւացնել երկու րոպեանոց ելույթի համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին