ԱՄՆ եւ Թուրքիան կրկին քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման - Mediamax.am

1115 դիտում

ԱՄՆ եւ Թուրքիան կրկին քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման


Լուսանկարը` https://euturkhaber.com/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

Հեռախոսազրույցի մասին ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ Սալիվանը եւ Քալընը «կարեւորել են Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները»:

 

Թուրքական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնյաները «քննարկել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական խաղաղության հաստատման գործում»:

 

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են նաեւ իրավիճակը Ղազախստանում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բոսնիա-Հերցեգովինայում:

 

Մեդիամաքսը նշում է, որ տարեսկզբին ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին