ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում «երկար չեն մնա» - Mediamax.am

2311 դիտում

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում «երկար չեն մնա»


Լուսանկարը` sputniknews.com


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը Ղազախստանում երկար չեն մնա, հայտարարել է այդ երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությունն է»,- ասել է նա։

 

Ըստ մամուլի քարտուղարի, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը, խաղաղապահների ժամանումը ղազախական ուժերին թույլ է տվել ամբողջությամբ կենտրոնանալ ահաբեկիչների դեմ պայքարի վրա։

 

«Քանի որ մեր ռազմավարական օբյեկտները գտնվում են ՀԱՊԿ ուժերի պաշտպանության ներքո, մեր զինված ուժերը, այդ թվում՝ Ազգային գվարդիան, եւ այլ ուժեր ներգրավվեցին Ալմաթիում եւ մի շարք այլ շրջաններում ահաբեկիչների ոչնչացման գործին», - ասել է Բերիկ Ուալին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին