Ղազախստանում ՀԱՊԿ զորախումբը մարտական գործողություններին չի մասնակցում - Mediamax.am

2622 դիտում

Ղազախստանում ՀԱՊԿ զորախումբը մարտական գործողություններին չի մասնակցում


Լուսանկարը` thailandnews.co


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ զորախումբը Ղազախստանում մարտական գործողություններին չի մասնակցում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեւը։

 

Նա նշել է, որ ՀԱՊԿ երկրների զինծառայողները ապահովում են պետական օբյեկտների պաշտպանությունը։

 

«ՀԱՊԿ զինվորները չեն մասնակցում ռազմական գործողություններին, չեն զբաղվում զինյալների ոչնչացմամբ»,- ասել է Աբաեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին