ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է Ալիեւի «փայլուն» դերը պատերազմում - Mediamax.am

5554 դիտում

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է Ալիեւի «փայլուն» դերը պատերազմում


Լուսանկարը` sputnik.md


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը «փայլուն» եւ «վճռորոշ» դեր է խաղացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

«Նախագահ Իլհամ Ալիեւը միշտ ասել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Ադրբեջանի նախագահը ի սկզբանե հաստատուն դիրքորոշում է որդեգրել այն տարածքների վերադարձի հարցում, որոնք երկիրը կորցրել է 90-ականների սկզբին՝ պատերազմի արդյունքում։ Նա միշտ հետեւողական է եղել այս հարցում»,- ասել է Շվիդկոյը Trend-ին տված հարցազրույցում։

 

Միեւնույն ժամանակ, ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, Իլհամ Ալիեւը «հիանալի հասկանում է, որ ցանկացած հաղթանակ պահանջում է հեռանկարներ հարեւանների հետ հարաբերություններում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին