Չավուշօղլու. «Թուրքիան չի անտեսելու Ուկրաինայի հետ հարաբերությունները» - Mediamax.am

3007 դիտում

Չավուշօղլու. «Թուրքիան չի անտեսելու Ուկրաինայի հետ հարաբերությունները»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը «վտանգավոր մակարդակի է հասել»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանն ասել է, որ «Թուրքիան չի անտեսելու Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները՝ Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»։

 

Իր խոսքով՝ Թուրքիան «դիվանագիտություն է վարում երկրի ազգային անվտանգության հանգամանքներին ու պահանջներին համապատասխան»։

 

«Դա ծանր աշխատանք է, բայց դիվանագիտությունը հենց դրա համար է: Թուրքիայի կառավարությունը կառուցում է արտաքին քաղաքականությունը՝ հիմնվելով երեք սյուների վրա՝ ազգային արժեքներ եւ շահեր, իրավիճակը տեղերում, երկրի հնարավորությունները»,- հավելել է Չավուշօղլուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին