Կրեմլում «թյուրքական աշխարհի» գաղափարը «սարսափելի» չեն համարում - Mediamax.am

2044 դիտում

Կրեմլում «թյուրքական աշխարհի» գաղափարը «սարսափելի» չեն համարում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից առաջ տարվող «թյուրքական աշխարհի» գաղափարը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։

«Իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային, պատմական ընդհանրություն։ Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները, մեր թաթարները, մեր բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ։ Սա լեզվական պատմություն, մշակութային պատմություն է, ընդհանուր ավանդույթներ։ Ուստի դրանում ոչ մի սարսափելի բան չկա»,- ասել է Պեսկովը RTI-ին տված հարցազրույցում:

 

Նա խոստովանել է, որ «Թուրքիայում կան ազգայնական ուժեր, որոնք ցանկանում են այս մշակութային միասնությունը վերածել ավելի մեծ բանի»։

 

«Բայց, փառք Աստծո, այդ ազգայնականներից այդքան էլ շատ չեն, թեեւ նրանք շարունակում են պնդել «Մեծ Թուրան» ստեղծելու իրենց գաղափարը», - ասել է Պեսկովը:

 

Խոսնակը նշել է, որ Էրդողանը «նախագահ Պուտինի հետ ջերմ, կարելի է ասել, բարեկամական հարաբերություններ ունի, որոնք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս լուծել ամենադժվար խնդիրները ամենասուր պահերին»։

 

Նրա խոսքով, «դրա ականատեսը եղել ենք ոչ մեկ անգամ՝ դա վերաբերում է ե՛ւ Սիրիային, ե՛ւ երկկողմ հարաբերությունների ոչ վաղ անցյալի ողբերգական դեպքերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին