Նազարբաեւն ասել է, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ - Mediamax.am

3456 դիտում

Նազարբաեւն ասել է, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս։ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր ասել է, որ Ադրբեջանը կարող է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։

Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռավար նիստում՝ Նազարբաեւը, մասնավորապես, ասել է.

 

«Սրտանց ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը երկար տարիների տարաձայնություններից հետո։ Միաժամանակ, ինչպես նախկինում է խոսվել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա դիտորդ դառնա ԵԱՏՄ-ում»։

 

Նա նշել է, որ Ուզբեկստանի օրինակը, որը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի, կարող է ոգեշնչել Ադրբեջանին, քանի որ «Ուզբեկստանի Հանրապետությունը դրանից շատ բան է շահել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին