Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։
«Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում», - ասված է նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որեւէ պաշտոնյա երբեւիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական եւ իսլամական աշխարհում բացառիկ դեր եւ նշանակություն ունեցող այդ պետություն», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: