Չավուշօղլու. ԱՄՆ ցանկանում են համագործակցել Թուրքիայի հետ Կովկասում - Mediamax.am

540 դիտում

Չավուշօղլու. ԱՄՆ ցանկանում են համագործակցել Թուրքիայի հետ Կովկասում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են համագործակցել Թուրքիայի հետ Կովկասում:

«Միացյալ Նահանգները ցանկանում են համագործակցել մեզ հետ ոչ միայն Սիրիայում եւ Լիբիայում, այլեւ Միջերկրական եւ Սեւ ծովերի տարածաշրջաններում եւ Կովկասում», - ասել է Չավուշօղլուն:

 

Նա նշել է, որ Թուրքիան «դրական օրակարգով» է մոտենում հունիսի 14-ին կայանալիք Էրդողանի եւ Բայդենի հանդիպմանը եւ նույնատիպ ազդակներ է ստանում նաեւ Վաշինգթոնից:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների քննարկումը կդառնա երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը:

 

Նրա խոսքով, «շատ առումներով Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնմանը», - ասել էր Բլինկենը:

 

Բացի այդ, նա նշել էր, որ Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ էր ձեռնարկել Արեւելյան Միջերկրական ծովում:

 

Նախատեսվում է, որ Էրդողանի եւ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը պետությունների ղեկավարների կարգավիճակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին