ԱՄՆ հայտարարությունը հայ զինծառայողների ձերբակալության առիթով - Mediamax.am

3706 դիտում

ԱՄՆ հայտարարությունը հայ զինծառայողների ձերբակալության առիթով


Լուսանկարը` https://ejpress.org/


ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է արել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Դրանում ասված է․

 

«ԱՄՆ մտահոգված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին իրադարձություններով՝ ներառյալ մի քանի հայ զինծառայողների ձերբակալությունը ադրբեջանական ուժերի կողմից։ Երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ եւ խաղաղ կերպով կարգավորել այս միջադեպը։ Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ այլ ձերբակալվածներին եւ հիշեցնում ենք Ադրբեջանին նրանց հանդեպ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունների մասին։

 

ԱՄՆ համարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի ոչ սահմանազատված հատվածներում շարժերը սադրիչ եւ անպետք են։ Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման համար եւ երկու կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքերին եւ վերջ տալ ոչ սահմանազատված սահմանի ռազմական ամրակայմանը եւ ականապատմանը։ Մասնավորապես, կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին մայիսի 11-ին։ Նաեւ կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին մայիսի 11-ին, եւ ողջունում ենք նման մտադրությունների մասին հայտարարությունները։ Այդ գործողությունները կթուլացնեն լարվածությունը եւ հնարավորություն կստեղծեն շտապ կարգով սահմանազատման մասին խաղաղ բանակցային գործընթացի համար։ ԱՄՆ պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

 

ԱՄՆ կողմերին կոչ են անում որքան հնարավոր է շուտ վերադառնալ բովանդակային բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար»։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին