ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից - Mediamax.am

1496 դիտում

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիային եւ ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներին կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից:

Էնթոնի Բլինկենը զգուշացրել է, որ ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի հետ «էական ծավալի գործարքները» կարող են նոր պատժամիջոցների պատճառ դառնալ՝ ի լրումն այն միջոցների, որոնք Վաշինգտոնն արդեն ձեռնարկել է:

 

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման մասին, պետքարտուղարն ասել է, որ հաշվի առնելով Ջո Բայդենի երկարամյա դիրքորոշումը այդ հարցում, այն չպետք է անակնկալ լիներ:

 

Էնթոնի Բլինկենն ասել, որ Բայդենը եւ Էրդողանը «լավ հեռախոսազրույց» են ունեցել եւ ԱՄՆ նախագահը պատրաստվում է հանդիպել իր թուրք պաշտոնակցին հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին