Լիտվայի ԱԳ նախարար. Նորմալ չէ «Ռազմավարների պուրակ» տեսնելը - Mediamax.am

2325 դիտում

Լիտվայի ԱԳ նախարար. Նորմալ չէ «Ռազմավարների պուրակ» տեսնելը


Գաբրիելիուս Լանդսբերգիսը
Գաբրիելիուս Լանդսբերգիսը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասել է, որ 21-րդ դարում նորմալ չէ «Ռազմավարների պուրակ» տեսնելը:

Նա այս մասին նշել է Առաջին ալիքի հետ զրուցում՝ անդրադառնալով Բաքվում «Ռազմավարների պուրակի» բացմանը:

 

Գաբրիելիուս Լանդսբերգիսն նշել է, որ Երեւան այցի ընթացքում իր կարծիքն ասել է Հայաստանի ղեկավարներին, ասելու է նաեւ Բաքու այցի ժամանակ:

 

«Այցելելու եմ Բաքու եւ նույն կարծիքն եմ հայտնելու: Ոչ մի զոհի նկատմամբ չի կարելի անմարդկային վերաբերմունք դրսեւորել եւ որեւէ բռնություն չպետք է փառաբանվի: Սա սկզբունք է, որին ես հավատարիմ եմ»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին