Լավրովն ու Բայրամովը քննարկել են առաջիկա բարձր մակարդակի շփումները - Mediamax.am

1892 դիտում

Լավրովն ու Բայրամովը քննարկել են առաջիկա բարձր մակարդակի շփումները


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ «ներառյալ առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի շփումները»:

«Կարծիքներ են փոխանակվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման մասին, ներառյալ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին